-
13.01.2025|
07:39
Այս մտորումներն ունեցել եմ 2016 թվին՝ երբ Քառօրյա պատերազմում հարյուրից ավելի զոհեր տալով ՝ կանխեցինք թշնամու առաջխաղացումը։
-
30.12.2024|
07:38
Տարեմուտի խոհերը նման են ձմեռնամուտին մառան մտած տանտիրոջը, որն ասես հաշվետու է լինում նախ՝ մառանին, որի թարեքները լցնելու պարտավորություն էր վերցրել իր վրա, ապա նաև ընտանիքի և երեխաների առաջ, քանի որ իր աշխատանքով պիտի նրանց բարեկեցությունն ապահովի:
-
26.12.2024|
22:23
Չափազանց շատ ենք ուշացրել սուրիահայերին ոչ թե նյութական և մանավանդ, այսպես կոչված, պարենային օգնություն հասցնելու գործում, այլ դեպի Հայաստան համազգային ներգաղթ կազմակերպելու հարցում։
-
25.12.2024|
08:24
-Արտաշատցի մի շատախոս քավոր ունենք,- պատմում է եղեգնաձորցի պատմաբան ընկերս։ - Սիրում է ինքը խոսել, ուրիշներին հերթ չի տալիս։ Դա որ գալիս է Եղեգնաձոր, մեզ չի թողնում քնենք։ «Ա՜յ մարդ, խոսաս ենքյ, էլի՜։ Քյնելու մեջ ի՞նչ կա»։ Մինչև ուշ գիշեր պատմություններ է պատմում՝ խորամանկորեն նկատելու չտալով իր հոգնած, հորանջող, երբեմն էլ արդեն ննջող լսարանը։ Նրա՝ մեր տուն գալը մի անքուն գիշերվա սարսափ է մեզ համար։
-
24.12.2024|
07:34
Իմ ընկեր Ավոն գրող չի, բայց լավ պատմել գիտի. ես էլ լավ չեմ պատմում, բայց լավ գրել գիտեմ։
-
20.12.2024|
21:38
Արմէն Վանեանը ծնած է Երեւան: Ան շրջանաւարտ է Երեւանի պետական համալսարանի տնտեսական եւ առեւտրական գիտութիւններու բաժանմունքէն` արժանանալով դոկտորական վկայականին: Արմէն 2016-ին եկած է Պիշքեք, Խըրխըզստան: Ան բաժնետէրերէն մէկն է միջազգային «Կրենթ թորընթըն» ընկերութեան: Այս ընկերութիւնը ունի աւելի քան 149 կեդրոններ` աշխարհի տարածքին: 2021-ին Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան որոշումով Արմէն նշանակուած է Խըրխըզստանի մէջ Հայաստանի պատուոյ հիւպատոս:
-
16.12.2024|
15:25
Ես առհասարակ առևտուր անելիս սակարկել, ոնց որ ասում են՝ գինը գցել չգիտեմ: Դիվանագիտություն հիշեցնող այդ երկխոսությունը իմ օգտին ծառայեցնելու համար բնությունից համապատասխան խելոքություն չեմ ժառանգել, ընդհակառակը, սակարկելու իմ «տաղանդը» կարծես թե հիմնականում ծառայել է վաճառողի օգտին:
-
11.12.2024|
19:57
Հայոց ընթացիկ կյանքը էապես ապազգայնացած է, ապահայրենացած ու ապապետականացած: ՈՒրացումն ու այլասերումը հանրային, այլեւ կառավարական վարքագծի են վերածվել: Ազնվական հայ մարդը հայտնվել է աշխարհի նախահարձակության եւ սեփական կառավարիչների դավադրության դեմ-դիմաց,- եւ այդ ամենը, նախ եւ առաջ, հոգեւոր-բարոյական կենարար աղբյուրներից երես թեքելու պատճառով. վկայում եմ:
-
29.11.2024|
18:27
Ծերանում ենք, Պարույր Սևակ, ծերանում ենք, սիրելիս,
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես...
Բա որ իմ տարիքին հասններ, ի՞նչ կասեր...
Համենայն դեպս, ես որ նրանց եղբայր չեմ։
-
29.11.2024|
13:57
Համացանցում պարբերաբար մեջտեղ են բերում Ալ.Պուշկինի՝ «Տազիտ» անավարտ պոեմի մի քառատողից այս նախադասությունը, և անիմաստ քննարկումներ են ծավալում:
Ես մի քանի անգամ մեկնաբանել եմ այդ տողը նախ և առաջ լեզվի քերականական տրամաբանությամբ և տաղաչափության կանոններով:
27" rel="nofollow">Սոցցանցային գրառումներ